20 ծովայիններ անհետ կորել են
Եգիպտական ձկնորսական նավը խորտակվել է Կարմիր ծովում՝ Սուդանի ափերի մոտ: Նավի անձնակազմի երկու անդամներ փրկվել են, մնացած նավաստիների (մոտ 20 մարդ) ճակատագիրն անհայտ է: Այս մասին հաղորդում է «Մասրավի» պորտալը: Նավը ձկնորսության համար ծով է դուրս եկել տասը օր առաջ: Նավում անսարքություններ են հայտնաբերվել, ինչից հետո նավի անձնակազմը խարիսխ է ձգել, որպեսզի վերացնի անսարքությունները: Ծովում փոթորիկ է սկսվել, և նավը խորտակվել է:
