Մեծ Բրիտանիան՝ Ժնևի բանակցությունների մասին
Մեծ Բրիտանիան ողջունում է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը Ժնևում խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը՝ գրում է gazeta.ru-ն-ն: Համոնդը նաև նշել է, որ երկրի իշխանությունները մեծ հույսեր են կապում սիրիացիների կողմից խնդրի քաղաքական կարգավորման իրագործման հետ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ սիրիական ընդդիմությունը մեկնում է Ժնև՝ բանակցությունների:
