ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճում է

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճում է Ղարաբաղյան հակամարտության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը վերջին շրջանում հանգեցրել է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածության։ ՂարաբաղԵթե դեռեւս 2016 թվականի հուլիսի չորսին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ անկախության օրվա առթիվ ուղղված նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս էր հայտնում, թե Միացյալ Նահանգների ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական արդյունքներ կտան, ապա արդեն հոկտեմբերին նույն Ալիեւը կասկածի տակ է դնում ԱՄՆ միջնորդական դերը կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։Վաշինգթոնի հանդեպ Ալիեւի վերաբերմունքի նման փոփոխությունը, թերեւս, կապված է հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի արած հայտարարության հետ։ Պետքարտուղարը, ըստ այդմ, հայտնել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ներկայում համապատասխան պայմաններ չկան, քանի որ հակամարտող կողմերի առաջնորդները պատրաստ չեն դրան։ Ալիեւը այս հայտարարությանն արձագանքել էր ծայրաստիճան կտրուկ՝ ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ։«Այս հայտարարությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։ Մեղադրել Ադրբեջանին հակամարտության չկարգավորման մեջ առնվազն անարդար է։ Մենք չենք ընդունում նման հայտարարություններ։ Կարծում ենք, որ մոտակա ժամանակում այդ արտահայտությունները պետք է փոփոխվեն ամենաբարձր մակարդակով։ Հակառակ դեպքում միջնորդական առաքելությունը կարող է հայտնվել կասկածի տակ»,- մասնավորապես, ասել է Ալիեւը՝ նշելով նաեւ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի վրա գործադրվում են ճնշումներ՝ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու համար։Փաստացի, ԱՄՆ պետքարտուղար Քերիի խոսքերին Իլհամ Ալիեւի այս արձագանքը վկայում է այն մասին, որ Վաշինգթոնի եւ Բաքվի հարաբերություններում լարվածության նոր փուլ կարող է սկսվել։

Այժմ, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ հիմնական տարաձայնությունները վերաբերում են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության սահմանափակումներին։ Այս հարցի շուրջ կողմերի միջեւ լարվածությունը գագաթնակետին էր հասել 2014-ի վերջին, երբ հայտնի լրագրողուհի Հադիջա Իսմաիլովայի ձերբակալությունից հետո Բաքվում փակվեց, «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամանհայտարարեց, որ Ադրբեջանում լրջագույն խնդիրներ կան մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հետ կապված։Պատահական չէ նաև, որ  2016-ի գարնանը, ապրիլյան պատերազմից եւ ԱՄՆ-ում անցկացվող միջուկային գագաթաժողովին Ալիեւի մեկնելուց առաջ Ադրբեջանում ազատ էին արձակվել մի քանի հայտնի քաղբանտարկյալներ: Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում էր շահել Վաշինգթոնի դրական դիրքորոշումը, հետագայում նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում օգտագործելու համար։ Սակայն բանակցային գործընթացի՝ Ադրբեջանին ոչ ձեռնտու ընթացքը, թերեւս, հետ պահեց Բաքվին այդ ռազմավարությունից։ Արդեն ամռանը եւ հատկապես սեպտեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախօրեին Բաքվի իշխանությունները նորից գործի դրեցին քաղաքական բռնաճնշումների մեխանիզմները, ինչը, տրամաբանորեն, նոր լարվածություն է առաջ բերում ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում։Այս ամենի ֆոնին, թերեւս, կարեւոր է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ռուսական Интерфакс գործակալությանը տված հարցազրույցը, որում դիվանագետը հատուկ կերպով հիշեցնում Ադրբեջանին սպառազինության մատակարարման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած արգելքը եւ, փաստացի հայտնում, որ Միացյալ Նահանգները որեւէ զենք չեն տրամադրում հակամարտող կողմերին։Նկատենք նաեւ, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները ներկա փուլում գտնվում են այնպիսի ճգնաժամային վիճակում, որ նույնիսկ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զերծ մնաց Ալիեւին Ադրբեջանի անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորելուց։ Փոխարենը՝ հոկտեմբերի 19-ին հայտարարությամբհանդես եկավ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը՝ շնորհավորելու հետ մեկտեղ Ադրբեջանի իշխանություններին հիշեցնելով մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Որքան ձայն է ստացել Փաշինյանը․ ՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս պահին Բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը. Իրանագետ Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Այսօր Ծաղկազարդ է․ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ Փաշինյանի ֆեյք աջակիցները. «Փաստ» Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ Իրանը շտապ կարգով դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը. Tasnim Իշխանություններն ամեն ինչ անում են, զզվացնում են, որ արցախցին գնա Հայաստանից․ Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Թեհրանի վրա հարվածի հետևանքով իրանահայ տղամարդու տուն է վնասվել Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ «Արդեն իմ տանն եմ․չեմ բացակայելու երկրից և որոշ չափով վարչական հսկողության տակ կլինեմ»․ Միքայել Մարգարյան Երբ կոչումը դառնում է «սիրուն նամակ»․ Վիտալի Մանգասարյան «Այսօր ձեւական կամուրջ է, քվեն եկել է ՔՊ–ին, բայց հակառակ ոչինչ չի գնացել քաղաքացիներին». Քոչարյան «Հիշե՛ք՝ ոնց էին Ադրբեջանի ղեկավարները խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ»․ Աղվան Վարդանյան Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով․ Վենս Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զnհ տվածները չեն կարող չպատժվել, ներում չի լինելու․ Ռոբերտ Քոչարյան Սխալմունք, որ շտկման կարիք ունի… Կարող ենք մտնել եկեղեցի խաղաղության խնդրանքով, բայց դուրս գալ կոնֆլիկտ ու խռովություն ստեղծել 24.300 քմ-ից մինչև 200.000 քմ ասֆալտապատում. մայրաքաղաքի անվերջ փոսերն ու դրանց համար ծախսված գումարները «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ Փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին. News.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am