Փախստականների նավ է խորտակվել. Կա զոհված 5 երեխա
Gazet.ru-ն հայտնում է, որ Թուրքիայի Չանաքքալե նահանգի ափերից դեպի հունական կղզիներ ուղեւորվող փախստականների հերթական նավ է խորտակվել, որի հետեւանքով խեղդվել են փախստականներ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անհայտ թվով փախստականներով նավը շարժվել է դեպի հունական կղզիներ: Դեպքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է փրկել 43 գաղթականի։ Ավելի ուշ ափ են հանվել խեղդված փախստականների 10 դիակ, որոնցից 5-ը երեխաներ են եղել։
