Ադրբեջանը բարկացած է. «Զվեզդա»-ն՝ Արցախի մասին
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում նեղացել են «Զվեզդա» հեռուստաալիքից, որի առիթը Հայաստանի Զինված ուժերին նվիրված ռեպորտաժն է, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի մասին: Դա առաջացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւի վրդովմունքը: Նրա խոսքով, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը «Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությանը կտեղեկացնի ադրբեջանական կողմից դժգոհության մասին:
