Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՏԻՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակին. «Հալեպի եղբայրների առջև Թուրքիայի պարտքը տվյալ տարածաշրջանում պատերազմի հրդեհը մարելն է։ Հալեպի նահանգը սահմանակից է Թուրքիայի Գազիանթեփ ու Քիլիս նահանգներին։
Եթե սկսվի գաղթի նոր ալիք, ապա Թուրքիայի տարածքում կհայտնվի առնվազն 1 միլիոն մարդ»։ Էրդողանն այդ համատեքստում հիշատակել է նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը.
«Մենք քննարկել ենք Հալեպում տիրող իրավիճակը։ Պուտինն ընդգծեց, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը դադարեցրել են Հալեպի ռմբակոծությունը, և մեզ խնդրեց աջակցել այդ տարածաշրջանից Ջաբհաթ ան-Նուսրայի զինյալների դուրս բերմանը։Մենք արդեն իսկ անհրաժեշտ ցուցումներ ենք տվել այդ հարցի շուրջ։ Մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք Հալեպից Ան-Նուսրայի դուրս բերման և քաղաքի բնակիչների անվտանգությունը ապահովելու հարցում»։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից