Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ–ը եւ մյուս շահագրգիռ կողմերը կազդեն գրոհայինների առաջնորդների վրա եւ կապահովեն Հալեպից նրանց ելքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ–լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Հուսանք, որ ԱՄՆ–ը եւ մյուս շահագրգիռ կողմերը կազդեն զինված խմբավորումների առաջնորդների վրա եւ կապահովեն հիվանդների եւ վիրավորների տարհանումը, ինչպես նաեւ քաղաքից խաղաղ բնակիչների եւ գրոհայինների դուրսբերումը»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ՕՏՈւ–ն եւ Սիրիայի ՌՕՈւ–ն Հալեպին 10 կմ–ից շատ չեն մոտենում։ «Երեկ՝ առավոտյան ժամը 10-ին, Հալեպի շրջանում ամբողջովին դադարել էին Ռուսաստանի ՕՏՈւ եւ Սիրիայի ՌՕՈւ հարվածները։ Ռուսական եւ սիրիական օդանավերը 10 կմ–ից շատ չեն մոտենում քաղաքին»,– ասել է Ռուդսկոյը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից