Մարգվելաշվիլին ինչու չի հանդիպի Սերգեյ Լավրովի հետ
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր չէ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մարգվելաշվիլին այդ մասին հայտարարել է Պանկիսի կիրճում լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ահաբեկչությանն աջակցելու վերաբերյալ Լավրովի հնչեցրած մեղադրանքը։ Մարգվելաշվիլին ընդգծել է, որ ներկա դրությամբ հնարավոր է հանդիպում միայն արտգործնախարարների մակարդակով։
