Հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի (The American Enterprise Institute) հանդեսի նոր համարում տեղ գտած Թուրքիայի մասին հերթական աղմկահարույց հոդվածում նշել է, որ Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը: «Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ: Սա ավելի խորը պառակտվածություն է, քան Ադնան Մենդերեսի կամ 1970-ականների շրջանում եղածը: Թուրքիայում Էրդողանին աջակցողների թիվն ամենաշատը 50 տոկոս է: Էրդողանը կարծում է, թե մյուսներին էլ կարող է վախեցնել առանց երկրում խաղաղության և կայունության ապահովման: Սակայն նա սխալվում է»,-գրում է Ռուբինը։
Նա նշում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կառավարման այս ոճով այլախոհներին մեկուսացնելուց բացի ուրիշ ոչինչ չի անում:
«Տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալում է, աշխատանքից ազատում, թողնում առանց գումարի, իր պես չմտածող բոլորին մատնում է հուսահատության: Այս ամենի հետ մեկտեղ քրդական հարցը տեղից չի շարժվում», - գրել է Ռուբինը:
Իր նախորդ հոդվածներից մեկում Ռուբինն Էրդողանին անվանել էր «քայլող դիակ» և հայտարարել, որ հաջորդ հեղաշրջման պարագայում Էրդողանը կարող է ողջ դուրս չգալ այդ պատմությունից:
Մայքլ Ռուբինը բազմիցս հայտնել է Թուրքիայում հեղաշրջման փորձի վերաբերյալ իր տեսակետը, ըստ որի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձն Էրդողանի կողմից բեմադրված թատերական ներկայացում էր:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից