Հետաձգվել ու չեղյալ են համարվել մի շարք չվերթներ
«Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության կայքին տեղեկացնում է հետաձգված թռիչքների մասին: «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Ռուսաստանի քաղաքներ և արտերկիր ու հակառակ ուղղությամբ 8 չվերթ է չեղարկել հունվարի 30-ին, 17 չվերթ՝ հունվարի 31-ին, 4 չվերթ՝ փետրվարի 1-ին: Բոլոր չվերթների պատճառ նշվում է եղանակային անբարենպաստությունը: Հայտնվում է նաև որոշակի փոփոխությունների մասին. հունվարի 31-ին և փետրվարի 1-ին կփոփոխվեն դեպի Կոպենհագեն, Օսլո, Պրահա, Բեռլին, Ստոկհոլմ, Վիեննա, Վիլնյուս, Կրասնոդար, Ռիգա, Սամարա, Վոլգոգրադ, Վորոնեժ, Նովոկուզնեցկ չվերթների ժամանակացույցերը:
