Գորգեր՝ ԱՄՆ-ին
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գորգերի արդյունաբերության վարչության ղեկավար Համիդ Կարգարը հայտարարել է, որ 2016 թվականին կվերսկսվի Իրանից գորգերի արտահանումը դեպի ԱՄՆ: Կարգարը հայտարարել է, որ ամերիկացի գործարարների կողմից կա իրանական գորգերի գնման հանդեպ մեծ հետաքրքրություն, և որ շուտով կսկսվեն Ամերիկային գորգերի մատակարարումները։
