PKK-ի դեմ պայքարի համար 900 ջորի
Թուրքիայի զինված ուժերը 2016 թվականին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կգնի 900 ջորի՝ տեղափոխումներ իրականացնելու նպատակով։ Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ բյուջեով հատուկ գումար է հատկացվելու։ Ընդգծվում է, որ ջորիները բեռներ փոխադրելու համար լայնորեն կիրառվում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների ու մաքսանենգների կողմից։ Թուրքական բանակը պլանավորում է նման ամեն մի ջորու համար վճարել 1800 թուրքական լիրա (մոտ 600 դոլար)։ Պաշտպանական ռազմավարության հարցերով Մեթին Գյուրջանը հայտարարել է, որ այդպիսի ջորին ունակ է տեղափոխել 200 կիլոգրամ բեռ։
