Ռուս զբոսաշրջիկները կարող են նորից մեկնել Եգիպտոս
Ռուսաստանցի զբոսաշրջիկները տեսանելի ապագայում կարող են նորից մեկնել Եգիպտոս հանգստանալու: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: «Դա եւս մեկ անգամ հաստատում է փաստը, որ, այսպես ասած, երկու կողմերի վճռականությունն ակնհայտ է»,-ասել է նա: Նարիշկինը նաեւ ընդգծել է, որ Եգիպտոսի իշխանությունները ձեռնարկում են անվտանգության բոլոր անհրաժեշտ քայլերը ինչպես փողոցներում, այնպես էլ Կահիրեի օդանավակայանում, հաղորդում է Gazeta-ն:
