Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է Հալեպի ռմբակոծումները (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Ռուսաստանը հայտարարել է, որ իր ուժերն ու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերը դադարեցրել են Հալեպի ռմբակոծումը նախքան մարդասիրական 8 ժամանոց դադարը, որը, ըստ ձեռք բերված համաձայնության, տեղի կունենա հինգշաբթի օրը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ռմբակոծումները դադարեցվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին: Ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցմամբ հնարավորություն է տրվում քաղաքացիական բնակչությանը և ընդդիմության զինյալներին լքել Հալեպը, ինչպես նաև դուրս բերել հիվանդ ու վիրավոր մարդկանց: ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի որոշումը: «Մենք կօգտագործենք այս դադարը՝ առավելագույնն անելու համար: Իհարկե, անհրաժեշտ է ավելի երկար դադար, որպեսզի հնարավոր լինի այնտեղ հասցնել համապատասխան տեխնիկա, սակայն յուրաքանչյուր դադար ողջունելի է», ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Երկուշաբթի օրը տեղի ունեցած ռմբակոծումների արդյունքում 23 մարդ է զոհվել Հալեպի հյուսիսում զինյալների վերահսկողության տակ գտնվող գյուղում: Մեծ Բրիտանիայում գործող մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական կազմակերպությունը ասել է, որ ամենաշատը ռմբակոծման է ենթարկվել Քաթերջին, ուր փրկարարները փլատակներից դուրս էին բերում ռմբակոծության զոհերին: Ռմբակոծությունները շարունակվում են այն ժամանակ, երբ դիվանագետներն անհաջող փորձեր են ձեռնարկում՝ դադարեցնելու սիրիական հակամարտությունը, որի զոհ են դարձել արդեն 300 հազար հոգի: ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրներ մեղադրել են Ռուսաստանին և Սիրիային Հալեպում վայրագություններ իրականացնելու համար, սակայն ռուս պաշտոնյաները հերքում են դա: Մի քանի կնքված զինադադարներ Սիրիայում խախտվել են, ներառյալ վերջերս հաստատված ռուս-ամերիկյան զինադադարի ծրագիրը: Նախորդ շաբաթվա վերջում Ռուսաստանի և այլ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումներից հետո շվեյցարական Լոզանում նախատեսվում է սկսել բանակցային նոր փուլ՝ սիրիական հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
«Քանաքեռում հայտնաբերվել է թմրանյութի արտադրամաս». ՆԳՆ The Economist․ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը Արման Ծառուկյանը 9:3 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին Մայր Աթոռում Վեհափառի առաջնորդությամբ մատուցվում է Անդաստանի կարգ ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները․ ո՞վ որքա՞ն ձայն է ստացել Փաշինյանն այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում. Օսկանյա Британский премьер Стармер попытался прокомментировать заявления Дональда Трампа в свой адрес Վրեժխնդիր եղեք, ձեր էրեխու չլինելու պատասխանն ո՞վ պիտի տա․ Առուշանյան Пентагон ведет подготовку многонедельной наземной операции в Иране Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին Որքան ձայն է ստացել Փաշինյանը․ ՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս պահին Բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը. Իրանագետ Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Այսօր Ծաղկազարդ է․ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ Փաշինյանի ֆեյք աջակիցները. «Փաստ» Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ Իրանը շտապ կարգով դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը. Tasnim Իշխանություններն ամեն ինչ անում են, զզվացնում են, որ արցախցին գնա Հայաստանից․ Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Թեհրանի վրա հարվածի հետևանքով իրանահայ տղամարդու տուն է վնասվել Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am