Եվրամիությունը հետաձգել է ԵՄ-ի և Կանադայի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի (CETA) ստորագրումը:
DW.com-ի փոխանցմամբ` փաստաթղթի հաստատմանը խանգարել է Բելգիայի դիրքորոշումը, որը չի նախաստորագրել համաձայնագիրը: Այս մասին Լյուքսեմբուրգում հայտնել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգան:
Բելգիայի Սահմանադրության համաձայն` CETA-ի ստորագրման հաար անհրաժեշտ է երկրի բոլոր երեք շրջանների համաձայնությունը: Հոկտեմբերի 14-ին բելգիական Վալոնիայի շրջանային խորհրդարանը դեմ է քվեարկել առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը: Այդ իսկ պատճառով Բելգիան ստիպված է դեմ քվեարկել:
Սլովակ նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում Բելգիայի իշխանությունները կկարողանան համաձայնության գալ շրջանային խորհրդարանների հետ, և Կանադայի հետ համաձայնագիրը կստորագրվի վերջնականապես հոկտեմբերի 27-ին, ինչպես և նախատեսվում էր:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից