ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ով լինելը կարևոր չի

Անցյալ շաբաթ Երևանում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ու մինչ բոլորը սպասում էին, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի հայաստանյան ներկայացուցչին, ոչ միայն դա չեղավ, այլ անարդյունք հավաքից բացի մեզ հերթական տհաճ անակնկալը մատուցվեց: Հայաստանում ԼՂ-ի խնդրին անդրադառնալով`  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: «Այն, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ՝ ապահովելով Ղարաբաղի ապաշրջափակումը, նորմալ տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում, սա շատ կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», – ասել էր Լավրովն, ապա հավելել, որ եթե հանկարծ Թուրքիան և Հայաստանը վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը, չկապելով այդ գործընթացը ղարաբաղյան հակամարտության հետ, իրենք միայն ուրախ կլինեն: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կոշտ արձագանքեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերոնշյալ հայտարարությանը՝ մեկ անգամ եւս վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը՝ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մի շարք պատճառներով: Թուրքիան համանախագահ երկիր չէ, համանախագահը կարող է փոխվել միայն ու միայն կոնսենսուսով, իսկ հայկական կողմը դրան դեմ է:«Ինչո՞ւ ենք դեմ, որովհետև այս տարիների ընթացքում Թուրքիան ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ դիրքորոշում, երբեմն նաև հանցագործ դիրքորոշում: Պարոն Լավրովին հիշեցնեմ իր իսկ հնչեցրած միտքը, որը պարոն Լավրովը ապրիլի 22-ին Երևանում ասել էր, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր: Եվ նա ասել էր, որ Թուրքիայի նման գործելաոճը հստակորեն դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին: Ավելին, պարոն Լավրովն ասաց՝ Թուրքիայի գործելաոճը դա խնդրի ոչ թե խաղաղ կարգավորման, այլ ռազմական կարգավորման կոչ էր: Մենք Լավրովի՝ ապրիլի 22-ի գնահատականի հետ լիովին համամիտ ենք»,- մանրամասնեց Շարմազանովը: Լրագրողները հարցրին՝ եթե ՌԴ արտգործնախարարի շուրթերով է նման հայտարարություն արվում, դա չի՞ նշանակում, որ Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածություն կա: «Ազգային ժողովի փոխխոսնակի շուրթերով էլ ասում եմ, որ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Մենք անկախ պետականություն ենք և մենք թույլ չենք տա, որպեսզի Թուրքիայի ռազմատենչ ու միակողմանի դիրքորոշումները լինեն խաղաքարտերին: Թուրքիան նախ և առաջ պետք է իրականացնի իր պարտավորությունները: Շատ ավելի ճիշտ ու ամբողջական կլիներ, եթե միջազգային հանրությունը ստիպեր Թուրքիան կատարել իր իսկ կողմից ստանձնած Ցյուրիխյան պարտավորությունները: Ավելին, նաև Թուրքիան պետք է ապաշրջափակի Հայաստանը»,- հոխորտաց Շարմազանովը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր հերթին ասաց, որ Հայաստանն այնքան մեծ կարևորություն չի տալիս, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: «Հիմա բոլոր կողմերի համաձայնությամբ այդ հարցի քննարկումը կլինի տարեվերջին: Ես՝ որպես քաղաքական գործիչ, այդքան կարևորություն չեմ տալիս, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի այդ պաշտոնում: Մեզ համար ավելի կարևոր է ՀԱՊԿ անդամ երկրների հետ հարաբերությունների սերտացումը»,- նշեց պատգամավորը: Հարցին, թե Հայաստանն իր թեկնածուն ո՞ւնի, Բաղդասարյանը կոչ արեց սպասել: «Ժամանակը գա, դուք կտեսնեք, մենք թեկնածուի խնդիր չենք ունեցել»: Իսկ հարցին՝ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները կարևորո՞ւմ են, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, պատգամավորն ասաց. «Ո՛չ, կարող եմ ասել, որ ոչ»:   Անի Սահակյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am