2016թ.-ի հունվարը վատագույն ամիսն է եղել բորսաների համար. Bloomberg
Bloomberg-ը հայտնում է ,որ ընթացիկ տարվա հունվարն անցած 7 տարվա ընթացքում վատագույն ամիսն է եղել բորսաների համար` հաշվի առնելով դրանց կրած նյութական վնասները: Հունվարին S&P 500-ի ամսական կորստի չափը կազմել է 5.1 տոկոս, ինչը 2009թ. հունվարից ի վեր վատագույն ցուցանիշն է: Բացի այդ, լուրջ անկում է ունեցել աշխարհի 40-ից ավելի երկրների բորսաներին հետևող MSCI All Country World Index-ի ցուցիչը,նույն ժամանակահատվածում Եվրոպայի ֆոնդային շուկաները գրանցել են 6 տոկոսի անկում, իսկ ճապոնական TOPIX-ը` 7 տոկոսի։
