Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպի ժամանակ դրսից սադրանք է եղել։ Այս մասին նա հայտարարել է «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ տվյալ միջադեպին մասնակից են եղել ուժեր, որոնց անհանգստությամբ են հետևել Մոսկվայի և Անկարայի մերձեցմանը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումն արդարության վերականգնում է, ինչը վերացրեց «ողբերգական թյուրիմացությունը»։
Ալիևն ընդգծել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը չէր բխում Թուրքիայի շահերից։
«Ես կարծում եմ և համոզված եմ, որ սադրանքներ տեղ գտել են։ Որովհետև ռուս-թուրքական հարաբերությունների բնույթը և ոգին բոլորովին չէին ենթադրում նման տեսակի արձագանք»,-հավելել է Ալիևը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից