Վրաստանը հպարտանում է իր զինծառայողներով.նախագահ
Sputnik -ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վրացի զինծառայողները երկրի հպարտությունն են համայն աշխարհում,նա այդ կերպ է արտահայտվել վրացի զինծառայողների կողմից ԿԱՀ-ում անչափահաս աղջիկներին բռնաբարելու հարցը մեկնաբանելիս։ Տուժածները դեռ 2014 թվականին են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին պատմել օտար զինվորականների սեռական ոտնձգությունների մասին, որոնց թվում նշվել է նաև երեք վրացի զինծառայող։ Վրացի զինվորականները երկրի հպարտությունն են, որոնց իրենք ցուցադրում են համայն աշխարհին,հայտարարել է նախագահը: Մարգվելաշվիլին հավելել է, որ սեռական բռնություններին վրացի զինվորականների հնարավոր մասնակցության գործով տարվում է հետաքննություն, և անհրաժեշտ է սպասել դրա արդյունքներին։
