Թուրքիան ԵՄ-ից 3 միլիարդ եվրոն կստանա
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է,որ Թուրքիան մինչև փետրվարի վերջ կստանա 3 միլիարդ եվրո, որը ԵՄ-ը հատկացրել է Թուրքիայում սիրիացի փախստականներին պահելու համար։ Տվյալ միջոցներն ամբողջովին ծախսվելու են սիրիացի փախստականներին զսպելու վրա,հայտնել նա:Ներկա դրությամբ Թուրքիայի տարածքում գտնվում է ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստական։ Սիրիացի փախստականների ճամբարներում ապրում է մոտ 300.000 մարդ, մնացյալը բնակվում են Թուրքիայի տարբեր նահանգներում։ Միայն Ստամբուլում ներկայումս բնակվում է 40.000 սիրիացի փախստական։ Թուրքիան սիրիացի փախստականների վրա ծախսել է ավելի քան 8 միլիարդ դոլար։
