Ինչպես նշում է The Daily Mail-ը, մինչ քրդական զորամիավորումներն ու իրաքյան զորքերը համատեղ ուժերով փորձում են ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներից մաքրել իրաքյան Մոսուլը, ակնկալվում է, որ եկող մի քանի օրվա ընթացքում այնտեղից փախուստի կդիմի մոտ 1 մլն մարդ ,միևնույն ժամանակ մարդասիրական կազմակերպությունները նախազգուշացրել են, որ Մոսուլը վերադարձնելու համար պայքարը կարող է դառնալ պատմության ընթացքում վատագույն մարդասիրական ճգնաժամերից մեկի առաջացման պատճառ:
Կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք արդեն տանում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ներքին տեղահանվածներին օգնելու համար: Նրանք նաև հավելել են, որ իրավիճակն առավել բարդացնում է այն փաստը, որ առջևում ձմեռ է:
«Նրանք, ովքեր կփախչեն Մոսուլից, ըստ ամենայնի, չեն կարողանա հագուստից բացի իրենց հետ որևէ այլ բան վերցնել: Իսկ դա նշանակում է, որ սննդի, խմելու ջրի ու կացարանի հարցը պետք է լուծվի»,-նշել է Նորվեգիայի փախստականների խորհրդի ներկայացուցիչ Բեքի Բաքր Աբդուլան:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից