Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» բացառվում է. Վատցկե
«Կարո՞ղ է Մխիթարյանը վերադառալ Դորտմունդ։ Ո՛չ։ Նրա վերադարձը, ինչպես ժամանակին արեցին Կագավան, Շահինը կամ Գյոտցեն, բացառվում է։ Երբ խաղում ես «Բորուսիայի» նման ֆունկցիոնալ թիմում, կասկածելի է, որ կկարողանաս արագ հարմարվել այլ պայմանների և խաղդ կստացվի։ Յուրաքանչյուր խելացի ֆուտբոլիստ պետք է նախապես մտածի իր քայլերի, նոր միջավայրի մասին։ Մխիթարյանը տեղափոխվել է իր որոշմամբ։ Գուցե Մինո Ռայոլան ինչ-որ չափով օգնել է նրան։ Մինոն խելացի, բայց առանց զգացմունքների գործակալ է», - Ruhr Nachrichten-ի փոխանցմամբ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Նա բավականին կոշտ է արտահայտվել՝ ընդգծելով, որ հայ ֆուտբոլիստը Դորտմունդ վերադառնալու որևէ հնարավորություն չի ունենա։
