Ինչ են հայտարարել Քեմերոնն ու Օլանդը
RIA Novosti-ն հայտնում է ,որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են Թեհրանի հետ առևտրային կապերի ամրապնդման հարցում ունեցած շահագրգռությունը: Քեմերոնի գրասենյակի տարածած հայտարարությունում ասված է.«Նրանք անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, Սիրային ու մարդասիրական ճգնաժամին, ինչպես նաև Իրանին: Նրանք համակարծիք են, որ հիմա կա Իրանի հետ առևտրային հարաբերություններն ուժեղացնելու հնարավորություն»:
