Ուժգին երկրաշարժ Կամչատկայում.7 հետցնցում է գրանցվել
Gazeta.ru-ն գրում է,որ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից հետո առնվազն 7 հետցնցում է գրանցվել Կամչատկայում: ԱՄՆ երկրաբանական ծառայությունն իր կայքում հայտնում է 168 կմ խորությամբ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է նախորդ ցնցումների էպիկենտրոնից 5 կմ խորության վրա: Թերակղզում հզոր երկաշարժից հետո զոհեր և տուժածներ չկան, ինչպես նաև փլուզումներ չեն գրանցվել:
