Սիրիայի ընդդիմությունն ուղևորվում է բանակցությունների
Reuters-ը հայտնում է,որ հիմնական պատվիրակությունը, որը ներկայացնում է Սիրիայի ընդդիմությանը, ուղևորվում է Ժնև՝ մասնակցելու Սիրիայի հակամատության կարգավորման բանակցությունների աշխատանքին:Պատվիրակությունը՝ Բարձրագույն բանակցային կոմիտեի նախագահ Ռիադ Խիջաբի ու Բանակցային խմբի ղեկավար Ասադ ա- Զուբիի գլխավորությամբ, պետք է մոտակա ժամերին նստեն Ժնև ուղևորվող ինքնաթիռը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը ողջունել է բանակցություններին մասնակցելու Սիրիայի ընդդիմության որոշումը:
