Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը կոչ է արել նախքան Իրաքի զինված ուժերի կողմից Մոսուլ քաղաքի ազատագրումը մտածել տարածաշրջանի վերականգնման մասին։ «Մենք պետք է արդեն հիմա պատրաստ լինենք իրադրության շուտափույթ կայունացմանը քաղաքում եւ տարածաշրջանում, եթե գործողությունը հաջողությամբ ավարտվի, եւ Մոսուլը ազատագրվի»,– ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, փոխանցում էDW–ն։
Շթայնմայերի խոսքով՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել քաղաքում բնակիչների նորմալ կյանքի ապահովման եւ փախստականներին վերադարձնելու համար։ «Փորձը ցույց է տալիս, որ կայունությանն ուղղված մեր ջանքերն առավել արդյունավետ են այնտեղ, որտեղ քաղաքացիական բնակչության մեծ մասը վերադառնում է իրենց տները դրանց ազատագրումից հետո»,– ասել է նախարարը եւ օրինակ բերել Թիքրիթ եւ Ռամադի քաղաքները։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից