Էգեյան ծովում փախստականների տեղափոխող նավ է խորտակվել.կան զոհեր
Ըստ Demokrathabber-ի՝ Էգեյան ծովում դարձյալ փախստականների տեղափոխող նավ է խորտակվել,ինչի հետևանքով մահացել է տասը մարդ, այդ թվում՝ երեխաներ: Փրկարարական ջոկատներին հաջողվել է փրկել 43 փախստականի: Նրանից 9-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Որոնման աշխատանքները շարունակվում են:
