PKK-ի դեմ մարտեր.թուրք զինծառայողներ են սպանվել
RIA Novosti-ն տեղեկացնում է ,որ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության ՝PKK ,կողմից 2 թուրք զինծառայողի սպանության մասին: Զինվորներից մեկը վիրավորվել է քրդաբնակ Ջիզրե քաղաքում քուրդ զինյալների հարձակման հետևանքով ու ավելի ուշ մահացել հոսպիտալում, մյուս զինծառայողը մահացել է Դիարբեքիրի հոսպիտալում՝ Սուր շրջանում ընթացող մարտերում ծանր վնասվածքներ ստանալուց հետո, նշված է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
