Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հակասական հայտարարություններ է արել, որից հետո վերջինիս սկսել են մեղադրել կանանց դեմ թշնամանքի և գենդերային խտրականության մեջ: «Հիշեք, թե ձեզ ինչ էի ասում: Մի օր չե՞նք մեռնելու: Բայց տղամարդու պես մեռնել կա, մեկ էլ մադամի պես մեռնել կա», - ասել է Էրդողանը տրապիզոնցիներին:
Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
Էրդողանի այս ելույթը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում: ԶԼՄ-ներից շատերը ընթերցողի ուշադրությունն են հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ Էրդողանի այս խոսքերից հետո Թուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը քմծիծաղ է տվել։
Իսկ այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցները շարունակել են վանկարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից