Քերիի կոչը Ռուսաստանին
RIA Novosti-ն տեղեկացնում է,որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում կոչ է արել Մոսկվային ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա ու նպաստել Ժնևի բանակցություններում առաջընթացին, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին,: «Լավրովի հետ զրույցում պետքարտուղարն ընդգծել է անհրաժեշտությունը, որ Սիրիայի հարցով բոլոր միջազգային մասնակիցները առաջընթաց գրանցեն քաղաքական գծով: Նա կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա, որպեսզի վերջինս կարևոր քայլեր ձեռնարկի՝ ապահովելու սիրիացի ժողովրդի կարիքներն ու առաջընթաց գրանցի Ժնևի բանակցություններում: Քերին ընդգծել է Սիրիայի շրջաններում մարդասիրական մատչումի անհապաղ ապահովման կարևորությունը»,- ասել է Քիրբին:
