Էրդողանին մեղադրել է երկրում տիրող իրավիճակը կոծկելու մեջ
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը, պոլսահայ լրագրող Հայկո Բաղդադը Diken-ում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է թուրք ուժայինների պատճառով շենքերի նկուղներում մահվան սպասող վիրավորներին՝ դրանում մեղադրելով Թուրքիայի նախագահ Էրդողանին:
« Էրդողանն ամեն կերպ կոծկում է երկրում տիրող իրավիճակը և խոչընդոտում դրանց լուսաբանմանը: Ես՝ որպես այս երկրի քաղաքացի, շրջաններում ապրող մարդկանց, այդ թվում՝ երեխաների մասին ցանկանում եմ տեղեկություն ստանալ: Դա մեր իրավունքն է»,- ասել է լրագրողը:
Թուրքիայի հարավարևելյան շրջաններում հզոր բախումներ են տեղի ունենում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև: Բախումների հետևանքով վիրավորվում են քաղաքացիներ, սակայն թուրք ուժայինները թույլ չեն տալիս նրանց հիվանդանոց տեղափոխել:
