Լեհաստանի ԱԳՆ-ն՝«Արևելյան գործընկերություն» ծրագրի տապալման մասին
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Լեհական ռադիոյին հղումով հայտնում է ,որ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հայտարարել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը տապալվել է, այդ իսկ պատճառով լեհական կառավարությունը «թողել է այդ հայեցակարգը որպես ոչ ճիշտ»: «Համոզմունքը, որ կարելի է լավ արևելյան քաղաքականություն վարել Եվրամիության միջոցով, միֆ է:Գործընկերության այդ ձևաչափը միայն պատրանք է ստեղծում, բայց ԵՄ-ին անդամակցության հեռանկար չի տալիս այնպիսի երկրների, ինչպիսիք են Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը »,- ասել է նա: «Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության նախագիծն է, որն ուղղված է ԵՄ երկրների տնտեսական ու քաղաքական ինտեգրմանը Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հետ, միևնույն ժամանակ, այն չի նախատեսում կառույցին անդամակցություն։
