Հունաստանի արտգործնախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբը Թուրքիայի դեմ իրենց բողոքն են ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Թուրքական «OdaTv» լրատվակայքի համաձայն՝ Հունաստանն իր դժգոհությունն է արտահայտել վերջին ամսվա ընթացքում թուրքական նավատորմի սուզանավերի՝ հունական տարածքում գտնվելու առթիվ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը: Հունական կողմը մասնավորապես նշել է, որ թուրքական սուզանավերը չափից շատ են մոտեցել Էգեյան ծովում գտնվող և Հունաստանին պատկանող Լեմնոս, Սամոթրակիա, Հիոս, Լեսբոս, Հռոդոս, Կարպատոս, Կաստելորիզո կղզիներին և Կրետեի հյուսիսային ափերին: Աղբյուրի համաձայն՝ հույն պաշտոնյաները նշյալ տարածքներ են բերել 6 նավ և ռազմական օդանավեր: Սակայն հունական տարածք ներխուժած թուրքական սուզանավերը չեն հետապնդվել ու հեռացվել տարածաշրջանից: Հունաստանի ներկայացրած բողոքի մեջ ուշադրություն է հրավիրվել նաև հետևյալ հանգամանքին: Թուրքական սուզանավերի այս ակտիվությունը գրանցվել է նախագահ Էրդողանի և այլ թուրք պաշտոնյաների կողմից Էգեյան ծովի կղզիների և Լոզանի պայմանագրի մասին հայտարարություններից հետո: Հունաստանը մտահոգություն է հայտնել, որ թուրքական կողմի այս քայլը կարող է տարածաշրջանում լարվածության մեծացման և անկայունության պատճառ հանդիսանալ: Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր 1923թ. հուլիսի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կնքված հաշտության պայմանագիրը: Էրդողանը մասնավորապես նշել էր, որ այդ պայմանագիրը թուրքական կողմին հրամցվել է որպես հաղթանակ, մինչդեռ հենց Լոզանի պայմանագրի շրջանակներում Թուրքիան ստիպված է եղել հրաժարվել Էգեյան ծովի կղզիներից:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից