«Եռաֆազ» երջանկություն` Մոսկվա-Անկարա-Բաքու մակարդակում

Երեկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: «Բարդ է նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը: Մենք Ցյուրիխում ստորագրեցինք հայ-թուրքական արձանագրություններ, որոնք, ցավոք, հաջողություն չունեցան»: Այնուհետև անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Չավուշօղլուն կրկին արծարծել է Հայաստանի` «հինգ շրջանների» թեման. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է, հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է: Այս քայլերի ձեռնարկման դեպքում հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի, կարգավորում է ցանկանում նաև Ադրբեջանը: Թուրքիան էլ իր հերթին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»: Պաշտոնական Երևանը արձագանքեց Չավուշօղլուի հայտարարություններին: Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, ասել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության: Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձն ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից: Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա, եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»: Պաշտոնական Երևանի արձագանքն իհարկե, տեղին է: Հայաստանը պարտավոր է պատասխանել պաշտոնական Անկարայի հայտարարությանը` թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, թե՛ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Բայց ի՞նչ է ասում Անկարան` «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է, հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից»: Պաշտոնական Երևանն արձագանքում է, թե Թուրքիան գործ չունի ԼՂ խնդրում: Շատ լավ` չունի: Բայց` պաշտոնական Երևանը հերքո՞ւմ է, որ Ռուսաստանը նման առաջարկներով հանդես չի եկել: Ոչ` փաստորեն: Ավելին` պաշտոնական Մոսկվան նույնպես, առայժմ, չի հերքել Չավուշօղլուի հայտարարությունը, ինչը նշանակում է, որ այդ հայտարարությունը, մեղմ ասած` մոտ է իրականությանը: Այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը, հատկապես Մոսկվայից ունեն «սպասումներ» ղարաբաղյան հարցում` նորություն չէ: Այս օրերին, երբ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան մակարդակով հարաբերությունների ջերմացման հերթական փուլն է, ըստ ամենայնի, այդ «սպասումներն» էլ ավելի են մեծացել: Ադրբեջանցի դիվանագետներն անգամ չեն զսպում իրենց ուրախությունը: Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն «Վեստնիկ Կավկազա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե «Պուտին-Ալիև-Էրդողան», ինչպես նաև «Պուտին-Ալիև-Ռուհանի» եռակողմ ձևաչափերը վկայում են լուրջ առաջընթացի և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ստեղծելու նախադրյալների ստեղծման մասին: Մեկնաբանելով Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների մասնակցությունը Համաշխարհային էներգետիկ համաժողովին և նրանց բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև միջազգային հանրության մեծ հետաքրքրությունն այդ միջոցառմանը՝ դեսպանը հայտարարել է, որ մնացել է լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը: «Մենք՝ որպես եղբայրական երկիր, որպես Ռուսաստանի ու Թուրքիայի հետ մեծ կապեր ունեցող երկիր, ուրախանում ենք, որ նրանց միջև հարաբերությունները շրջվեցին 180 աստիճանով... Ես շատ բարձր եմ գնահատում իրավիճակը: Ինձ թվում է, թե դա նոր շրջադարձ է մեր երկրների փոխհարաբերությունների պատմությունում»,- ասել է նա: Ահա, այսպիսի շրջադարձային փուլեր են Մոսկվա-Անկարա-Բաքու հարաբերություններում, և իհարկե, փոխհարաբերությունների ջերմացման գործընթացից անմասն չեն մնում Բաքվի և Անկարայի սպասումները Մոսկվայից` Ղարաբաղի հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am