Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կգործի։ Նման որոշում է կայացվել նախօրեին Վլադիկավկազում Հս. Օսիայի կառավարության ղեկավար Թայմուրազ Տուսկաևի և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Նիկոլայ Ասաուլի հանդիպման ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Տրանսպորտի նախարարությունը մտադիր է դիմել ՌԴ կառավարությանը Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ սահմանելու խնդրանքով»,-ասվում է հանրապետության կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՌՌ պաշտոնյան կոչ է արել բարձրացնել հանրապետության փոխգործակցության մակարդակը տրանսպորտի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոստրանսնադզոր» դաշնային ծառայության հետ՝ բացառելու համար Բեսլանի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի նման վթարների կրկնությունը։
Հիշեցնենք, որ երեկ Բեսլանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 զոհ, ևս 27 մարդ վիրավոր է: Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից