Մեքսիկայում արտակարգ դրություն է հայտարարվել
TASS-ը հայտնում է,որ Մեքսիկայի 23 նահանգներում աննախադեպ ցրտերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, Իշխանությունները անհրաժեշտ օգնություն կտրամադրենառավել խոցելի շրջանների բնակիչներին: Սպասվում է, որ նման կերպ կհաջողվի օգնել ավելի քան կես միլիոն մարդու, որոնք կստանան սննդամթերք, տաք ծածկոցներ ու ներքնակներ: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել երկրի հյուսիսային ու կենտրոնական նահանգներում:
