Թուրքիան ԵՄ-ից պահանջում է
Թուրքիան ԵՄ-ից պահանջում է մեծացնել միգրացիոն ճգնաժամի լուծման համար խոստացված ֆինանսական օգնության չափը: Այս մասին հայտնում է գերմանական Die Welt թերթը: «Անկարան հիմա 5 մլրդ եվրո է ուզում, բայց մենք պատրաստ ենք հատկացնել միայն խոստացված 3 մլրդ եվրոն»,- Die Welt-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: Նա նաև նշել է, որ Անկարայում կառավարության համար «բարդ է համաձայնվել, որ փախստականների համար միլիարդների օգնությունը կարող է միայն փուլ առ փուլ վճարվել և նպատակահարմարության խիստ ստուգումից հետո, որը կանկացնի ԵՄ-ն»: Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր փախստականներին աջակցության համար Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացնելու պատրաստակամության մասին՝ միգրանտների հոսքն Արևմտյան Եվրոպա զսպելու դիմաց: Բրյուսելը ծրագրում է նախատեսված միջոցները ներդնել որոշակի նախագծերում, օրինակ՝ դպրոցների կառուցման:
