Սկանդալ ԵԽԽՎ-ում՝ հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակությունների ու Պեդրո Ագրամունդի մասնակցությամբ
Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովի նստաշրջանին կրքերն այնքան են թեժացել, որ անգամ արձանագրվել է սկանդալ ԵԽԽՎ-ում հայաստանյան, ադրբեջանական պատվիրակությունների ու Պեդրո Ագրամունտի մասնակցությամբ։ Մասնավորապես, երբ Պեդրո Ագրամունտն անջատել է ելույթ ունեցող Հայաստանի ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանի խոսափողը, վերջինս հայտարարել. «Ես ուզում եմ իմ մտքերն ու մտահոգությունները կիսել իմ գործընկերների հետ, ինչո՞ւ եք բերանս փակում»։ Այս զարգացումների մասին Tert.am-ը տեղեկացավ Ստրասբուրգում գտնվող Նաիրա Կարապետյանից: Իսկ սկանդալի առիթը ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթն էր, որը վերաբերում էր Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ով ներկայումս գտնվում է հետաքննության տակ` մեղադրվելով կաշառակերության ու փողերի լվացման մեջ: Ավելի կոնկրետ` նա մեղադրվում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք է ստանալու մեջ։ Հիշեցնենք, որ Լուկա Վոլոնտեի գործով Միլանի դատախազությունը հարուցել է քրեական գործ: Նաիրա Կարապետյանն ասել է, որ այդ ելույթը ինտրիգային է եղել այնքանով, որ թեման իսկապես անհանգստացնող է ու կցնցի ողջ վեհաժողովը։ Ապա, Նաիրա Կարապետյանը, պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Ռաֆիկ Հուսեյնովի` հայաստանյան «կրիմինալ իշխանությունների ու հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման կրիմինալ ընտրությունների մասին» մեղադրանքներին` ասել է, որ կրիմինալ իշխանությունը Ադրբեջանում է՝ իր բռնապետ նախագահով հանդերձ: Սակայն նիստը վարող Պեդրո Ագրամունտը գտել է, որ հայ պատվիրակը այս թեմայով չի խարող խոսել ու անջատել է նրա խոսափողը:
