Մենք համոզված ենք, որ կառուցողականությունն ու տրամադրվածությունը կուղեկցեն մեզ. Սերժ Սարգսյանը՝ ՀԱԽ նստաշրջանում
Մեզ սպասվում է մի շարք փաստաթղթերի ընդունում, որոնք կարևոր են մեր հետագա քաղաքականությունը որոշելու համար. այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ նիստում այս մասին հայտարարեց խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք համոզված ենք, որ կառուցողականությունն ու տրամադրվածությունը, փոխադարձ օգնությունը մեզ կուղեկցեն»,- ասաց Նախագահը՝ առաջարկելով նախագահներին հաստատել օրակարգը: Նախագահը նաև տեղեկացրեց, որ նստաջրանի ավարտից հետո նախագահությունը կանցնի Բելառուսին:
