Արտակարգ իրավիճակ.վարդենիսցիները փակել են ճանապարհը
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Վարդենիսից Քարվաճառ տանող ռ ճանապարհը: Վարդենիսցիները զայրացած են, քանի որ, ըստ պայմանագրի, բանակին 1 կիլոգրամ կարտոֆիլը 90 դրամով են մթերել, սակայն այժմ կանգնել են փաստի առջև, քանի որ այլ մարդիկ նրանցից 40 դրամով են պահանջում: Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
