Հայաստանից անցում Բելառուսին
ՀԱՊԿ Արտգործանախարարների խորհրդում ղեկավարումը Հայաստանից անցավ Բելառուսին: Բոլոր ներկաների անունից ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց բելառուս գործընկերներին: «Ցանկանում եմ հայտնել մեր աջակցությունն ու հաջողություններ մաղթել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ կանոնադրական մարմինների ընդլայնված նիստին:
