Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած երկու երեխաների վիճակը ծանր է
Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով չորս երեխա է տուժել, երկուսի վիճակը ծանր է, ընդամենը տեղի հիվանդանոցներ է տեղափոխվել 20 մարդ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաեւան: «Մանկական հանրապետական հիվանդանոց է հասցվել ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած չորս երեխա: Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում»,- ասել է Ցիդաեւան: Վթարը տեղի է ունեցել ավտոգնացքի հետ ավտոբուսի բախման հետեւանքով: Ավտոբուսը փաստորեն մխրճվել է ճամփեզրին կանգնած ավտոգնացքի մեջ: Ավտոբուսի առջեւի մասն ամբողջությամբ ճզմված է, ավտոգնացքի երկաթե գերանները խոյահարել են մեքենայի խցիկը, որտեղ գտնվում էին երկու վարորդները:
