Մի ստիպեք մեզ գնալ հանցագործության. Խաղողագործը՝ գյուղնախարարին
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները, ովքեր պահանջում էին վերադարձնել դեռևս նախորդ տարվանից մթերված խաղողի գումարները: Նրանց պնդմամբ՝ գործարանի տնօրենը վերցրել է բերքը, բայց արդեն մեկ տարի է, չի վճարել դրա դիմաց: Խաղողագործները կառավարության շենքի դիմաց պահանջում էին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում: Խաղողագործների աղմուկից նիստից հետո դուրս եկավ Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը: «Խնդրում ենք մեր գումարները, ուրիշ ոչ մի բան: Մի՛ ստիպեք մենք գնանք հանցագործության, այսինքն գնամ ուրիշի հավի ձուն գողանամ, որ ուտեմ, ապրեմ: Եկել ենք մեր գումարի համար, խնդրում ենք Ձեր աջակցությունը, խնդրում ենք վարչապետը օգնի մեզ: Եթե հիմա մի հատ ձու գողանամ, կբռնեն կնստացնեն, յոթ տարի կտան անպայման ձվի համար, իսկ մեր գումարները…խնդրում ենք ձեր աջակցությունը »,-ասաց նախարարին խաղողագործներից մեկը: Նախարարը իր հերթին նշեց, թե ինքը գյուղացիներին պարտք ունեցող ընկերություններին հորդորել է վճարել գումարները: «Ասել եմ, որ գյուղացու փողը տվեք, իրավուքն չունեք, գյուղացին ուրիշ միջոց չունի ապրելու: Որպես նախարարություն, գործիք չոնեմ, որպեսզի իրեն ստիպեմ փողը տալ: Ունենք այլ գործիքներ, եթե չվճարեն շատ արագ, մենք կսկսենք ստուգումներ իրենց մոտ»,-ասաց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում Կարինա Սահակյան
