Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել
Լոնդոնյան և նյույորքյան բորսաներում նավթի համաշխարհային գները բարձրացել են՝ հայտնում է Korrespondent.net-ը։ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI թեթև նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.38 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 33.68 դոլարի։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի մարտյան ֆյուչերսների գինը բարձրացել է 4.18 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 35.93 դոլարի։ Դրական դինամիկան պահպանվում է հույսերի ֆոնին, որ արդյունահանող երկրները շուտով կարող են համաձայնության գալ նավթային շուկային աջակցելու համար արդյունահանումը կրճատելու հարցի շուրջ։
