Քաղցրաշենցիներին անցած տարվանից մթերված խաղողի գումարները չեն վճարում
Այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները, ովքեր պահանջում էին վերադարձնել դեռևս նախորդ տարվանից մթերված խաղողի գումարները: «Անցած տարի խաղողը տարել, տվել ենք Քաղցրաշենի գինու գործարանին: Էդ մարդը «արենդով» է գործարանը վերցրել ,մթերել է բերքը, մի մասի գումարը տվել է, 60-70 %-ը չի տվել: Էդ անձնավորությունը փախուստի մեջ ա: Տարուց ավելի մեր փողերը չկան: Չգիտենք, չենք տեսել ովա: Մի տարի չկա փոխհատուցում»,-Hayeli.am-ի հետ զրույցում պնդեցին նրանք: Նրանք կառավարության շենքի դիմաց պահանջում էին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում: Խաղողագործները պնդում էին, որ այս տարվա բերքը չգիտեն ինչ անեն, ում հանձնեն:
