Այդքան «դվորեցներ» եք կառուցում, փող կա, հաշմանդամների համար փող չկա՞. Օդաչուների հույսը նորը վարչապետն է
Կառավարության շենքի դիմաց այսօր հաշմանդամ օդաչուները պահանջում էին վարչապետ Կարեն Կարապետյանից վերականգնել իրենց խախտված իրավունքները: Երկրորդ կարգի հաշմանդամ 40 տարվա օդաչու, ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը Hayeli.am-ի հետ զրույցում պատմեց, որ մինչև 2006 թ. ստացել են փոխհատուցում, բայց 2004թ. հայկական ավիացիան մտածցված տարան սննկացման: «Այն ժամանակ Դավիթ Հարությունյանն էր արդարադատության նախարարը: Սննկացումը տեղի ունեցավ 2004թ. չորրորդ ամսին, դիմեցինք նրան, թե որտեղից էլ պիտի ստանանք փոխհատուցում: Նա ասաց՝ 579 հոդվածի 16-րդ կետի հիման վրա ձեր տերը պետությունն է; Անցավ երեք ամիս, տեսանք՝ հանել է այդ կետը: Օրենքը հետադարձ ուժ չունի, այս ի՞նչ եք անում: Ասում է՝ ճիշտ եք, բայց փող չկա: Մենք ողորմություն չենք ուզում «սեռի կարդլնալից»՝ Դավիթ Հարությունյանից: Մենք խնդրում ենք, որ Հայաստանում օրենքը գործի: 10 տարի պայքարում ենք, որտեղ գնում ենք, ասում են՝ ճիշտ եք, բայց փող չկա: Հազար մեքենա եք պահում, այդքան թալաններ եք արել, «դվորեցներ» եք կառուցում, ավազակնե՛ր, փող կա, էս հաշմանդամների համար փող չկա՞: Խնդրում ենք ղեկավարությունից, նախագահից՝ արեք մի բան, որ Հայաստանում օրենքները գործեն, ուրիշ բան չենք ուզում, ողորմություն չենք ուզում, օրենք ենք ուզում, օրե՛նք: Եթե մի երկրում օրենք չկա, այդ երկիրը երկիր չի կորղ լինեն, ինչքան էլ դուք պայքարեք: Հույսներս թազա վարչապետի վրա է, որովհետև ինքը ավելի գրագետ է, քան նախորդը, տեսնենք ինչով կվերաջանա»,-ասաց Սեյրան Սարգսյանը: Կարինա Սահակյան
