Մեկ ամսից պարզ կլինի, թե ով է «Գազպրոմի» գլխավոր տնօրեն նշանակվելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հրանտ Թադևոսյանը։ Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։ Իսկ ինչ վերաբերում է գլխավոր տնօրենի նշանակմանը, ընկերությունից հայտնել են, որ դա որոշակի ընթացակարգ է պահանջում, միաժամանակ այն պետք է անցնի տնօրենների խորհրդով, ինչը կտևի մոտ մեկ ամիս։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
