Իրանից պահանջվում է դրական դեր կատարել տարածաշրջանում, առանց դավանանքային շովինիզմի դրսեւորումների ու այլ երկրների գործերին միջամտությունների։
Այս մասին հոկտեմբերի 13-ին Էր Ռիյադում Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ շեշտել է, որ անհրաժեշտ է պայքարել ահաբեկչության բոլոր տեսակների դեմ։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ –Ջուբեյրն էլ իր հերթին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Թեհրանին հայտնի են հարաբերությունների կարգավորման համար թագավորության պահանջները, որոնցից է նաեւ բարիդրացիականության սկզբունքի պահպանումը և արաբական երկրների շիա համայնքներին որպես Իրանի էքսպանսիայի իրականացնողներ ընկալելուց հրաժարվելը։
«Քուվեյթում, Լիբանանում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում բնակվող շիաները այդ երկրերի քաղաքացիներն են, ու Իրանը նրանց հետ ոչ մի առնչություն չունի»,- հավելել է ալ Ջուբեյրը,փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա բացասաբար է արտահայտվել Իրաքում շիա ժողովրդական աշխարհազորի մարտիկների մասին, որոնք մարտնչում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ նրանց անվանելով «դավանանքային նշանով ձեւավորված զինված խմբավորում, որը ենթարկվում է Իրանին»։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից