Սիրիացի աղջկա լուսանկարը ցնցել է ողջ աշխարհը
Սիրիայում շարունակվող դաժան մարտերի ֆոնին ավելի ու ավելի շատ երեխաներ են հայտնվում ռմբակոծությունների թիրախում: Այս մասին գրում է CNN-ը` ներկայացնելով վիրավոր սիրիացի աղջնակի` համացանցում մեծ տարածում գտած լուսանկարը: Աղջկան պատկերող տեսանյութն ու լուսանկարը համացանցում տեղադրել է ընդդիմադիր-ակտիվիստների խմբին աջակցող սիրիական լրատվամիջոցը: Տեսանյութում պատկերվում է բուժկետ տեղափոխված 8-ամյա Այան`ամբողջովին պատված փոշով և արյունոտ դեմքով: Վախեցած տեսք ունեցող աղջիկը իր հայրիկին է փնտրում:
Աղջիկը պատմում է, որ տանն են եղել, երբ ռումբը պայթել է: Նրա խոսքով`տանիքը փլվել է իրենց վրա:
