Քերիի կոչը`Մոսկվային
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ զրույցում Մոսկվային կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա և նպաստել Ժնևում բանակցությունների առաջընթացին: Այս մասին հայտնել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ հաղորդում է RIA Novosti-ն: «Լավրովի հետ զրույցի ժամանակ պետքարտուղարն ընդգծել է գործընթացի բոլոր միջազգային մասնակիցների կողմից քաղաքական ուղու առաջընթացի ձեռք բերման անհրաժեշտությունը: Նա Ռուսաստանին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա, որպեսզի այն կարևոր քայլեր ձեռնարկի՝ապահովելու համար սիրիացի ժողովրդի կարիքները և Ժնևում բանակցություններում առաջընթացը»,- ասել է Կիրբին:
